ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորները հոտընկայս հարգել են վերջին վթարների զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

1

«Մինչև մեր աշխատանքների մեկնարկը՝ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արարատ Զոդի կամրջի վրա և Թբիլիսիի Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարների հետևանքով զոհվածների հիշատակը»,-ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, որից հետո պատգամավորները հոտնկայս հարգել են զոհերի հիշատակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա երկու մեքենաների և «Գազել» մակնիշի երթուղային տաքսու բախման հետևանքով 6 մարդ զոհվել էր, 12-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Թբիլիսիի մոտակայքում տեղի ուենցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էր 3 անձ։ Տուժածներից մեկին սանավիացիայի ուղղաթիռով առավոտյան Վրաստանից տեղափոխել են Հայաստան, իսկ վիրավոր երեխայի վիճակը դեռևս ծայրահեռ ծանր է, նա դեռ չի տեղափոխվի Հայաստան։