Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

հետախուզում

Հուլիսի 8-ին՝ ժամը 06։15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 33-ամյա Միխելի Պ.-ը, որը  ապրիլի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Նովգորոդի մարզի  իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով: 

Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության տեղեկատվական համակարգից։