Վեճի ժամանակ երկու հոգու դանակահարած երիտասարդի քրգործով նախաքննությունն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

քննչական

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում երկու անձի առողջությանը դիտավորյալ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:  

Մասնավորապես ՝ Նոր Գեղի գյուղի՝ 1991 թվականին ծնված երիտասարդը 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, հանդիպել է իր համագյուղացիների հետ, որոնց հետ ծագած վիճաբանության  ժամանակ նրանցից երկուսին պատճառել է ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: