Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Հուլիսի 8-ին, Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։

Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անրադադարձ կատարեցին ՀՀ-ում անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ այս առնչությամբ բարձր գնահատելով ընտրական ցիկլի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությունը։

Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ում իրականացվող մարդու իրավունքների խրախուսման եւ ժողովրդավարական հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շուրջ, այդ թվում դատաիրավական ոլորտում։

ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը: Երկուստեք առանձնահատուկ կարեւորվեց ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակներում այս ուղղություններով համագործակցության առավել ամրապնդումը։