«Պայմանները սարսափելի են»․ «Լույս»-ի անդամներն այցելել են Թափառող կենդանիների պահման ՀՈԱԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

1

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քաղաքապետարաի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այցելել են Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ։

1

«Մենք «Լույս» խմբակցությունով գտնվում ենք համայնքային մի կազմակերպությունում թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ում, որը նորաստեղծ է: Պարբերաբար տարբեր կենդանասերներ մեզ խնդրել են այցելել այստեղ, ծանոթանալ պայմաններին: Պայմանները սարսափելի են»,- ասել է Խաժակյանը:

1

Ֆեյսբուքյան էջում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ևս գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՀՈԱԿ-ին քաղաքապետարանը 149 մլն դրամ է հատկացրել, ապա հավելել, որ դեղերը պահելու պահարան չեն տեսել, շների վանդակների վրա գրված չէ, թե այդ շունը որտեղից է եկել և ոնց է հետ գնալու, գա նաև գարշահոտություն:

1

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ևս անդրադարձել է խնդրին՝ տեղեկացնելով, որ իրենք շրջել են տարածքով, եղել են վիրահատման սենյակում և այն սենյակում, որտեղ պահվում են կենդանիները՝ ստանդարտներից որևէ մեկը պահպանված չէ:

1

«Նախասրահում տեղադրված են մի քանի վանդակներ, որտեղ մեկ վանդակի մեջ խցկված են 3-4 կենդանի: Վիրահատարանի պայմանները խայտառակ են. ոչ մի սանիտարական նորմեր չեն կիրառվում՝ չկա սառնարան, դեղորայքի կեսը հատակին, կեսը սեղանին լցված է»,-գրել է Թեհմինա Վարդանյանը:

1