2018 թվականի համեմատ թիվը 7 հազար 761 կանչով ավելին է․ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Երևանի Շտապօգնության ծառայությունը 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն իրականացրել է 130 հազար 545 կանչ, լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ «2018 թվականի համեմատ թիվը 7 հազար 761 կանչով ավելին է: Առավելագույն կանչերի թիվը գրանցվել է հունվար ամսին: Այդ ժամանակ ծառայությունը կատարել է 25 հազար 585 կանչ, իսկ ամենաքիչ կանչերի թիվը գրանցվել է հունիս ամսին՝ 19 հազար 838 կանչ», - նշեց նա։

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ շտապօգնության հիմնական կանչերը պայմանավորված են։ Նա նշեց, որ կանչերի հետ կապված՝ հիվանդանոց է տեղափոխվել 28 հազար 966 հիվանդ, ինչը, նախորդ տարվա հետ համեմատած, 2 հազար 692 կանչով ավելին է։ «Մանկական կանչերի թիվը եղել է 13 հազար 697, հիվանդանոց է տեղափոխվել 5 հազար 175 երեխա»,- ասաց Ստեփանյանը։