Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 9, 24News

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ

ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում՝  Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: