ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 9, 24News
ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում՝ Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: