Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. փրկարարները տանը դի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

դի

Հուլիսի 9-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Ն.Ռ.-ի (ծնված 1940 թ.) դին: