Հունաստանի նորընտիր վարչապետը կառավարության նոր կազմով երդվել է նախագահական պալատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

kiriakos

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Հունաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնական կուսակցության ձևավորած կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, երդվել է նախագահական պալատում։

Նախարարները և նրանց տեղակալները երդվել են Ավետարանի վրա՝ հետևել Սահմանադրությանը և երկրի օրենքներին, ծառայել հույն ժողովրդի շահերին։

Արարողությունը տեղի է ունցել նախագահական պալատում, ներկա եղել նաև  Հունաստանի ղեկավարը՝ Պրոկոպիս Պավլոպուլոսին։

Վարչապետի կաբինետի նոր կազմը բաղկացած է 50 մարդուց՝ 18 նախարար, 2 առաջին փոխնախարար, 30 փոխնախարար։