Դա չէի անի՝ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով․ Պուտինը՝ պատժամիջոց սահմանելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

Պուտին

«Ria.ru» գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոց սահմանելուն, որի նախաձեռնոթյամբ էր հանդես եկել ՌԴ խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման:

«Դա չէի անի՝ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը:

Նախագահը նաև մեկնաբանել է իրեն վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրգործ հարուցելու հարցը: 

«Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրգործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը:

Հեռուստահաղորդավարին քննադատել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանի ԱԳՆ-ն։