Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով․ Տուսկ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

 Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաև քննարկել ենք չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը: Այս հակամարտության ռազմական լուծում չկա, գոյություն ունի միայն միջազգային իրավունքի և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում», - ասել է Տուսկը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:

 «ԵԽ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար և երկարատև կարգավորման հասնելու ուղղությամբ` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա», - ասել է Եվրոպական Խորհրդի նախագահը:

Նրա խոսքով՝ Բրյուսելում  գնահատում են տարածաշրջանում լարվածության ընդհանուր կրճատումը:

«Սակայն, ինչպես համանախագահները, մենք ևս մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Զսպվածությունը կարևոր է նույնքան, որքան խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը։ ԵԽ-ն  աջակցում է խաղաղության պահպանման գործունեությանը և պատրաստ է խթանել հստակ միջոցները՝ ուղղված  բնակչությանը խաղաղության նախապատրաստման գործընթացին», - ավելացրել է Տուսկը: