81 տարեկանում մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

81 տարեկանում մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուան, գրում է ria.ru-ն՝ հղում կատարելով տեղական Todo Noticias լրատվական պորտալին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆերնանդո դե լա Ռուան տեղափոխվել է Բուենոս Այրեսի հիվանդանոց՝ սրտի և երիկամային անբավարարության պատճառով:

«Ցավով պետք է տեղեկացնեմ նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան մասին: Նրա ուղին՝ որպես ժողովրդավարական գործիչ, արժանի է բոլոր արգենտինացիների գնահատանքին»,-իր թվիթերյան էջում գրել է պետության գործող ղեկավար Մաուրիսիո Մակրին։

Դե լա Ռուայի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

Դե լա Ռուան Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-ին, սակայն արդեն 2001-ի դեկտեմբերին վաղաժամկետ հրաժարական է տվել՝ տնտեսական ճգնաժամի սրման ֆոնին զանգվածային անկարգությունների պատճառով: