Մյունխենում տեղի է ունեցել Բավարիայում ՀՀ հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացումը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Գերմանիայի Մյունխեն քաղաքում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացմանը նվիրված հանդիսավոր արարողությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման խոսքով ներկաներին ողջունել են Բավարիա երկրամասում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Մյունխեն), դոկտոր Քրիստինե Զասսեն (Christine Sasse) և ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը (Johannes Singhammer)։

Ելույթ է ունեցել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Անդրադառնալով Բավարիա երկրամասի և Հայաստանի միջև առկա դարավոր հարաբերություններին` դեսպանը վստահություն է հայտնել, որ պատվավոր հյուպատոսն իր գործունեությամբ կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը։ ՀՀ դեսպանն ընդգծել է հատկապես տնտեսական փոխգործակցության զարգացման կարևորությունը` հաշվի առնելով Գերմանիայի տնտեսության մեջ Բավարիա երկրամասի ակտիվ ներգրավվածության գործոնը։

«Միջոցառման ընթացքում հայ և օտարազգի հայտնի կոմպոզիտորների կատարումներով հանդես եկավ պրոֆեսոր Կորյուն Ասատրյանի և Էնրիկե Ուգարտեի (Enrique Ugarte) «Konzert Duo Fortezza» դուետը։

Երեկոյին ներկա էին Բունդեսթագի և երկրամասի խորհրդարանի` Լանդթագի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ։