Համաշխարհային պատմությունից քննություն է հանձնել 1 դիմորդ, այն էլ անբավարար է ստացել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Հուլիսի 1-ից 8-ը անցկացվեց 2019 թվականի միասնական քննությունների լրացուցիչ փուլը, որին մասնակցելու համար հայտագրվել էր 858 դիմորդ։

Հայոց լեզու և հայ գրականությունառարկայից միասնական քննությունների
լրացուցիչ փուլին մասնակցել է 315 շրջանավարտ-դիմորդ, միջին միավորը եղել է 9.67, անբավարար է ստացել 110 դիմորդ, իսկ 14 դիմորդ ստացել է 18-ից բարձր գնահատական, որից 1-ը՝ 20 է ստացել։ 

Հայոց պատմությունից քննությանը մասնակցել է 81 դիմորդ, միջին գնահատականը՝ 9.33, անբավարար է ստացել 35 դիմորդ, իսկ 6-ը՝ 18-ից բարձր գնահատական է ստացել 6-ը։

Մաթեմատիկայից քննությանը մասնակցել է 291 դիմորդ, միջին գնահատականը՝ 9.13, 98 դիմորդ չի հաղթահարել անցողիկի շեմը, իսկ 3-ը ստացել են 18-ից բարձր գնահատական, որից 1-ը 20 միավոր։

Անգլերենից քննությանը մասնակցել է 285 դիմորդ, միջին գնահատականը՝10.97, անբավարար ստացել է 87-ը, իսկ 36-ը ստացել է 18-ից բարձր գնահատական, բոլոր առաջադրանքներին ճիշտ է պատասխանել 1 դիմորդ։

Գերմաներենից քննությանը մասնակցել է 9 դիմորդ, միջին գնահատականը՝14.2, անբավարար է ստացել 2-ը, իսկ 3 դիմորդ ստացել է 18-19.75։

Ֆրանսերենից քննությանը մասնակցել է 4 մարդ, միջին գնահատականը՝13.25, ոչ մի դիմորդ անբավարար չի ստացել, 1 դիմորդ ստացել է 18.25 միավոր։

Ռուսաց լեզու առարկայից քննությանը մասնակցել է 49 դիմորդ, միջին գնահատականը՝ 9.4, անբավարար ստացել է 17 դիմորդ։

Ֆիզիկայից քննությանը մասնակցել է 87 դիմորդ, միջին գնահատականը՝ 6.5, անբավարար սդացել է 55 դիմորդ։

Քիմիայից քննությանը մասնակցել է 114 դիմորդ, միջին գնահատականը՝ 10.1, անբավարար է ստացել 38 դիմորդ, իսկ 9 դիմորդ 18-ից բարձր է ստացել։

Կենսաբանությունից քննությանը մասնակցել է 117 դիմորդ, միջին գնահատականը՝ 9.08, անբավարար է ստացել 54 դիմորդ, իսկ 9 դիմորդ ստացել է 18-ից բարձր գնահատական։

Աշխարհագրությունից քննությանը մասնակցել է 15 դիմորդ, միջին գնահատականը՝ 10.25, անբավարար ստացել է 3-ը։

Իսկ համաշխարհային պատմությունից քննություն հանձնած 1 դիմորդը անբավարար է ստացել։