ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
«Սևանում լողալն այժմ վտանգավոր է առողջության համար, քանի որ «ծաղկած» ջրիմուռները տոքսիկ են արտադրում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։
Մասնագետի խոսքով՝ ծաղկումը տևում է 1,5 -2ամիս, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կուղղվի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ։
«Ջրիմուռները մահանում են, իջնում հատակը և ստեղծում են ֆոսֆորի ու ազոտի նոր շերտ։ Հետևաբար հարկավոր է մի քանի ուղղությանբ միջոցառումներ ձեռնարկել ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։