Փաշինյանի հետ, ու առանց նրա. ՀՀԿ-ի վարկանիշն աճել է, «Իմ քայլինը»՝ նույնն է. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

«Այն, որ նախկին իշխանությունների կողմից ստեղծված և մինչ օրս տարբեր մակարդակներում գործող կառավարման համակարգն անարդյունավետ է, իր 15 հազար աշխատակիցներով, մենք ամենաշատն ենք խոսում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Վերջինիս պնդմամբ այդ համակարգն ունեցել է իրեն զուգահեռ գործող ստվերային կոռումպացված համակարգ, ինչի շնորհիվ էլ ի դեպ շատ դինամիկ գործել է այդ սխեման: Պատգամավորի խոսքով նոր իշխանությունները կարողացել են վերացնել այդ ստվերը իր դինամիկ կոռուպցիոն սխեմայով, բայց ընդհանուր առմամբ նախկին համակարգի մոտ 95 տոկոսը մնացել է նույնը, ու հենց ցնցումներից խուսափելու համար է, որ կառավարությունում չի իրականացվում կադրային ջարդ, կամ կտրուկ քայլեր: Մենք գնացել ենք բարեփոխումների ճանապարհով, և դրանց արդյունքները մեր հասարակությունը կտեսնի շատ արագ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news