ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News
«Սպուտնիկ» գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատերինբուրգում այցելել է Սիրոպյատովների բազմանդամ ընտանիքին, որոնց հետ ծանոթացել էր մայիսին՝ «Ծնողական փառք» շքանշանի հանձնման արարողության ժամանակ։
Ամուսինները՝ Մաքսիմը և Լիլիան, 9 երեխա ունեն: Ամենափոքրը Պուտինի անվանակիցն է, օրերս արել է իր առաջին քայլերը: Պուտինը փոքրիկ Վովային թխուկ է հյուրասիրել, որը երեխան հաճույքով կերել է:
«Կարծում էի՝ թուղթը կուտի»,- կատակել է նախագահը:
Պուտինը երեխայի ծնողների հետ խոսել է նաև նրանց՝ նոր բնակարան տեղափոխվելու մասին: