Վարչապետի աշխատակազմում կստեղծվի ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

ԱԺ

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր ապօրինի անտառհատումների պատժաչափերի խստացմանը, 101 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ 

Առաջարկվում է քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացնել ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծել են նոր կարգավորումներ։

Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեջ ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները։ Նույն արարքը մեկ տարվա ընթացում երկրորդ անգամ կրկնելու դեպքում անձը վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության կենթարկվի։

Փոփոխվել է նաև Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված տուգանքի չափը՝ 3 մլն դրամից դառնալով 100 մլն դրամ։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ևս ընդունվել է 103 կողմ քվեարկությամբ։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունվել է 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news