ԲԴԽ անդամի թափուր տեղերի մրցույթին 77 դատավորից ցանկություն է հայտնել մասնակցելու 11-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

դատավոր

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարը հունիսի 27-ին ծանուցագրեր է ուղարկել ԲԴԽ-ի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող առաջին ատյանի 77 դատավորներին:

Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է 11 դատավորի անուն։

Նրանց թվում են հայտնի դատավորներ՝ Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը, Դավիթ Բալայանը և ուրիշներ։

Այս թեկնածուներից Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի 3-ին և նրանց թեկնածությունները ներկայացնի ԱԺ հաստատման։ Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա հուլիսի 11-ին։

1