Բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիայի 6 մասնակցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 10, 24News

հ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիան են իրականացրել։ Ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Բերման է ենթարկվել 6 քաղաքացի։

Ոստիկանությունից հայտնեցին, որ ակցիայի մասնակիցները ոստիկանություն են տարվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 182–րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։) նախատեսված արարք կատարելու համար:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Երեւանում։ Նրանք փորձել են փակել Թումանյան փողոցը, որտեղով պետք է անցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են փողոցից:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news