Զվարթնոց օդանավակայանը հոսանքազրկվել է կես ժամով․ բնականոն աշխատանքները չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

1

«Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» միջագային օդանավակայանի հանրային կապերի բաժինը։

«Սակայն, շնորհիվ ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին: 

«Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»,-ասված է հայտարարության մեջ: