Տանը քրոջ դրամապանակից գողացել էր 20 000 ռուսական ռուբլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

գողություն

Հուլիսի 9-ին՝ ժամը 19։20-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Վանաձորի Աղայան փողոցի բնակիչ, 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ հուլիսի 4-ի երեկոյան իրենց տանը, օգտվելով 66-ամյա քրոջ անուշադրությունից, նրա դրամապանակից գողացել է 20 հազար ռուսական ռուբլի:

Գողության մասին նախկինում չի հայտնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: