Չիվա գյուղի սկզբնամասում ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 10-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Նախարարությունը դեպքի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: