Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը «կրոնական ազատության խախտում» էր․ Թուրքիայի ՍԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 09, 24News

1

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հիմնավորել է, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»: Հիմնավորումը լրացնում է Սահմանադրական դատարանի մայիսի 22-ին հրապարակած որոշումը, ըստ որի՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ լինելու շրջանում պատրիարքական ընտրությունների կազմակերպումը թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտելը որակել էր  որպես «կրոնական ազատության խախտում»:

Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Դատարանի հիմնավորման մեջ ասվում է․ «Հայ համայնքի համար շատ կարևոր գործունեություն իրականացնող պատրիարքի ընտրությունները 10 տարուց ավելի է, ինչ հայ համայնքի կամքին հակառակ, անընդհատ հետաձգվում են: Կրոնի և հավատքի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումները միայն տվյալ կրոնի և հավատքի ներկայացուցիչները իրավունք ունեն կայացնելու»,- նշված է հիմնավորման մեջ: