Զոդի կամրջի ավտովթարից տուժած 20-ամյա  Ծաղիկ Համբարձումյանը մահացել է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

/

Երեւան-Երասխ ճանապարհինն տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է: Այս մասին հայտնում են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։