Խոշոր հրդեհ՝ մանկական երկաթուղու հարևանությամբ.մեկնել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

.

Երևանի Հրազդանի կիրճում խոոր հրդեհ է բռնկվել: Հրդեհը դեռևս մարված չէ, այն տարածվում է: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:Հրդեհածածկ տարածքի 2 հատվածներու ջրաշիճման աշխատանքներ են կատարվում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս