Աղձք գյուղի 54-ամյա բնակիչը թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

.

Աշտարակի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 9-ին, ժամը 16-ի սահմաններում Աշտարակի ավտոկայարանի հարակից տարածքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Աղձք գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանւոթյան լրատվական ծառայությունից։

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն, չորացված, մանրացված զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է քաղել իրենց գյուղի ձորից՝ իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս