Արցախի իշխանությունը պատրաստվում է կոշտ հակազդեցության. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

1

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում շարունակում են ուշագրավ իրադարձություններ ծավալվել, որոնց առումով դիտարկվում են նաև աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների հետաքրքրությունները: Նման կերպ են մեկնաբանվում մասնավորաբար Արցախում հանրահավաքներ սկսելու և սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքի հետ կապված տարբեր ակցիաներ անցկացնելու՝ Սամվել Բաբայանի մտադրությունները:

Ըստ տարբեր աղբյուրների, զանազան, այդ թվում՝ մանիպուլյատիվ միջոցներով, մոտ 15-16 հազար ստորագրություն է հավաքվել (Արցախում ընդհանուր ընտրողների թիվը մոտ 100 հազար է): Նախօրեին Արցախի ԱԱԾ ու ոստիկանության տարածած հաղորդագրություններից նկատելի է, որ իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգությունները, հակասահմանադրական քայլերը, անօրինականություններն ու արտաքին միջամտությունները կանխելու համար:

Այնպես որ, առաջիկայում Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում բոլոր տեսակի խժդժություններն ու անթույլատրելի այլ գործողությունները կանխելու ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: