Արձակուրդ՝ առանց ԲԴԽ նոր անդամի. ինչո՞ւ են մերժում «Իմ քայլին». «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին:

Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմբեր ամսից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանում այլևս արտահերթ նիստեր չեն լինելու:

Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առաջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալ:

Ըստ մեր տեղեկությունների` պատճառը եղել է նաև այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձևով տապալեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: