«Մինչև վերջ քինալըվ ենք…». Սամվել Բաբայանի ներկայացուցիչ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Սամվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի համակիրներին մի քանի օր առաջ հանդիպեցինք Շուշիում` Վազգենի արձանի հարևանությամբ։ Նրա ներկայացուցիչը լիկբեզ էր անցկացնում հավաքվածների հետ, մեր հարցին` եթե խորհրդարանն ու Գերագույն դատարանը չվավերացնեն Բաբայանի ստորագրությունները, ի՞նչ են անելու։ «Հըվաքվիլու, քյալու ենք պահանջենք մեր ձայնը, ուրանք ասալ են` 10 տոկոս, մենք ավելին հըվաքալ ենք. ուրանք պարտավոր են մեզ հետ հաշվի նստել, պատասխան տալ, ու մենք մինչև վերջ քինալըվ ենք»:

Մինչև վերջը ո՞րն է։ «Մինչև մեր թեկնածուն հաղթի, մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին»:

Ի դեպ, շաբաթ-կիրակի Ղարաբաղում էին ոչ միայն ՀՀ ԱԳ նախարարը, այլև փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այնտեղ էին նաև Հայաստանի ՀՅԴ անդամները՝ Արմեն Ռուստամյանի հետ, ով բանակցում էր ամենաանցողիկ համարվող թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի ներկայացուցչի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: