Իշխանության ներսում խնդիրներ կան, «ոչփաշինյանական» թևը բացահայտ քայլ արեց․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

ԱԺ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց, այնուհետ նաեւ քվեարկությամբ վավերացվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին հարցը եւ կից ներկայացված օրենքների փաթեթը:

Այս օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրորդ ընթերցման քննարկումն ավելի բուռն անցավ, քան առաջինը:

Բանն այն է, որ իշխանության խմբակցության, այսպես կոչված, «ոչփաշինյանական» թեւի ներկայացուցիչները այս փաթեթի հետ կապված վերապահումներ ունեին եւ բացահայտ կերպով դրանք ներկայացրեցին նիստերի դահլիճում, ավելին՝ դեմ քվեարկեցին:

Այս հանգամանքն առաջացրեց Էդմոն Մարուքյանի տարակուսանքը, ով զարմացած հայտարարեց՝ «հիմի էս օրինագիծը ձերն ա՞, թե՞ ձերը չի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ որոշ իմքայլական պատգամավորների ու պաշտոնյաների անհիմն ու անբովանդակ ելույթները հիշեցնում են մանկական-երաժշտական «Երալաշ» հաղորդումը:

Այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է շրջանառվող խոսակցությունները, որ ինչքան էլ իշխանությունները խոսում են միասնական թիմ լինելու մասին, միեւնույն է՝ առկա են ներիշխանական երկատվածություն ու խորքային տարաձայնություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news