Երևանում վթարի հետևանքով BMW-ն շրջվել է և հայտնվել փոսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

ճտպ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 00:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է եւ հայտնվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ` Ա.Հ.) եւ «Mercedes» (վարորդ` Ս.Մ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետեւանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են կողաշրջված ավտոմեքենան եւ հոսանքազրկել այն: