Մանկական երկաթուղու մոտակայքում այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

xoshor-hrdeh

Հուլիսի 10-ին, ժամը 21:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:04-ին, մարվել՝ 01:12-ին: Հրազդանի կիրճում՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, այրվել են մոտ 3 հա բուսածածկույթ և ծառի ճյուղեր: