ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

default

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հուլիսի 9-ին  ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիների:

Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: