Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Վարչապետի որոշմամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել Քրեակատարողական ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում։