ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Շիրակի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին, ժամը 09.50-ին, Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի իր տնից ոստիկանության Անիի բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Հովհաննես Մ.-ն, որը 2013թ. ապրիլի 12-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով:

Կատարվում է քննություն։