«Ջերմուկ Գրուպ» ընկերությանը կառավարությունն արտոնություն տրամադրեց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

ՀՀ կառավարությունն իր այօրվա նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը: Մասնավորապես, կառավարությունը բավարարեց ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ ծրագրի շրջանակներում նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 640 մլն ՀՀ դրամ, որից 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 590 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 281,464,726 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 26,656,346 ՀՀ դրամ:

Այս ծարգրով կստեղծվի 11 նոր աշխատատեղ՝ 360 հազար միջին աշխատավարձով: