ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News
Հրազենային մի քանի վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։