Կրակոցներ են հնչել Երևանում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 11, 24News

կրակոց

Հրազենային մի քանի վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով կամ ովքեր և որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է։