Հունաստանում փոթորիկից 6 զբոսաշրջիկ է մահացել․ Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

1

Հունաստանում տեղի ունեցած փոթորկի հետևանքով 6 զբոսաշրջիկ է մահացել: ՌԴ 2 քաղաքացիներ՝ հայր և որդի, մահացել են Նեա Պոտիդեյա քաղաքի հյուրանոցից ոչ հեռու՝ ծառի տապալման հետևանքով: Չեխ տարեց զույգը մահացել է, երբ ուժեղ քամին քշել է նրանց թրեյլերը, իսկ Ռումինիայի քաղաքացիներ մի կին և 8-ամյա տղա մահացել են Նեա Պլայա քաղաքում ռեստորանի տանիքի փլուզման հետևանքով:

1

Աղետի հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Նրանց մեծ մասը տարբեր աստիճանի կոտրվածքներ է ստացել և բուժօգնություն է ստանում հիվանդանոցներում: Իշխանությունները Խալկիդիկի շրջանում արտակարգ դրություն են հայտարարել:

1

Փոթորիկը տևել է  20 րոպե, որի ընթացքում նաև ծառեր են արմատախիլ եղել, մեքենաներ են գլխիվայր շրջվել:

 

1

Daily Mail-ը հրապարակել է Հունաստանի Խալկիդիկի շրջանում անձրևի և կարկուտի հետևանքով ուղեկցվող փոթորկի ավերածությունները լուսանկարների ու տեսանյութերի միջոցով։

1
1
1

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news