Բարդ իրավական խնդիր է, դեռևս դիրքորոշում չունեմ․ դատավորը՝ Քոչարյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

1

Դատարանների ընդհանուր ժողովից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ,  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն ասել է, որ  դատավորների ընդհանուր ժողովը ստացել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակը, վերաբերյալ դեռևս կարծիք չի ձևավորել։ Նա նաև նշել է, որ դատավորների ժողովն այդ հարցը կքննարկի։ Հարցին՝ ժողովը իրավասություն ունի՞ քաղաքացիների նամակները քննարկելու, Պապոյանը պատասխանել է. «Կլսեմ կարծիքներ, նոր իմ դիրքորոշումը կձևավորեմ»։

Հարցին՝ ՍԴ յոթ անդամները համարվում են դատավոր, թե՞՝ ոչ, Պապոյանը պատասխանել է. «Հայաստանի բոլոր իրավաբաններն այդ հարցն են քննարկում, ես դեռևս դիրքորոշում չեմ ձևավորել»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ ստեղծված իրավական խնդրին՝  Մխիթար Պապոյանը նկատել է. «Ստեղծված իրավիճակը շատ բարդ իրավական խնդիր է, որի վերաբերյալ ես դեռևս դիրքորոշում չունեմ»։

Հարցին, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումից հետո Քոչարյանը կարո՞ղ է գտնվել անազատության մեջ, նա նկատել է, որ մեկը մյուսի հետ կապ չունի․ «Ամեն դեպքում ես այդպես եմ ընկալում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին ՍԴ-ն ՀՀ երկրորդ նախագահի և մյուների գործով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել 3 հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Այս իրավիճակում, ըստ Քոչարյանի պաշտպանների, Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի և գործի վարույթը կասեցվի։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news