ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ քաղաքապետարանի դիմաց գտնվող սրճարանը շահագործողի կողմից ներկայացրած դատական հայցը մակագրվել է գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
24News-ի հարցին, թե ինչպես է վերաբերում այս հանգամանքին, Դիանա Գասպարյանը պատասխանեց․
«Կարծում եմ, որ Նաիրա Գրիգորյանը՝ որպես փորձառու դատավոր, ինքնաբացարկ կհայտնի, իսկ եթե չհայտնի, ապա մենք ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնենք դատավորին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչ էր արել քաղաքացիներին չօգտվել քաղաքապետարանի դիմաց գործող սրճարանից, քանի որ 16 տարի շարունակ սրճարանը աշխատեցնող «Մանչ 045» ՍՊԸ-ն տարեկան վճարել է ընդամենը 23 000 դրամ։
Նշենք, որ հայցվորը հայց է նեկայացրել դատարան հետևյալ պահանջով․ «Վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պ/մ»։