Էջմիածնում բնակարանի գնորդը տնից 1,5 մլն դրամի ոսկեղեն էր գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Հունիսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած կինը հայտնեց, որ Էջմիածնի Խորենացու փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են դրամապանակը։

Հունիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչեց գողության վերաբերյալ ևս մեկ ահազանգ․ տնից հափշտակել էին 1 500 000 դրամի ոսկեղեն։ Այս դեպքում ևս բնակարանը Էջմիածնի Խորենացու փողոցում էր։

Բացի դրանից՝ ընդհանրությունից երկու բնակարանն էլ վաճառվում էին։ Վաղարշապատի քրեական հետախույզները դեպքերին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում վարկած առաջ քաշեցին, որը շուտով հիմնավորվեց։

Ոստիկանները պարզեցին, որ բնակարաններից գողություն կատարած անձը դրանք գնելու նպատակով ներս մտած երիտասարդն է, որի ինքնությունն ու գտնվելու վայրը վերջնականապես պարզվեց հուլիսի 7-ին։ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, նախկինում դատապարտված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Էջմիածնում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։

Նա ձերբակալվել է։ 

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ 

Կատարվում է նախաքննություն։