«Բարսելոնա»-ն մտադիր չէ վարկ վերցնել Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ վարկ վերցնել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբին որոշակի ժամանակ է անհրաժեշտ գործարքի ֆինանսավորման հետ կապված խնդիրները լուծելու համար։

27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը 120 միլիոն եվրո է։ Մադրիդյան ակումբը պահանջել է միանվագ վճարում։

«Աթլետիկոն» ֆուտբոլիստից պահանջել է միանալ թիմին եւ մասնակցել մարզումներին, սակայն Գրիզմանը հրաժարվել է։ Նրան սպառնում է խոշոր տուգանք։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news