Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիների համար դժվարացել Շենգենյան վիզա ստանալը. ԱԳՆ-ն պարզաբանել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

վիզա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրել պատասխանել՝ ինչո՞ւ է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը։ ԱԳՆ-ն արձագանքել է պատգամավորի նամակին՝ նշելով, որ իրենք ևս մտահոգ են խնդրով, ավելին, վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ԱԳՆ նույն այդ հարցով:

«Այդ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է Հայաստանի ԱԳ նախարարի, փոխնախարարի եւ հյուպատոսական վարչության պետի կողմից ԵՄ բարձրաստիճան ղեկավարության եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների առջեւ, նշվել է Հայաստան-ԵՄ հետընդունման  համաձայնագրով նախատեսված  պարտավորությունները Հայաստանի կողմից պատշաճ կատարելու մասին: Միաժամանակ, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել  ԵՄ գործընկերների կողմից վիզաների դյուրացման համաձայնագրի ոչ պատշաճ կիրարկման առնչությամբ:

Հայտնում ենք նաեւ, որ խնդրո առարկան առաջիկայում Երեւանում նախատեսվող Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ  հանդիպման օրակարգում եւ կրկին կներկայացվի ԵՄ գործընկերների ուշադրությանը»,-ասված է ԱԳՆ նամակում:

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news