75-ամյա կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը․ գողոնն առգրավված է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

աղետ

Հուլիսի 9-ին թիվ 47 ավտոբուսի սրահում 75-ամյա մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր գումար: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 22.40-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Ֆրանսիայի հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Շարուրի փողոցի բնակիչ, 28-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է: