Իրեն տղամա՞րդ է համարում նա, ով կարող է կնոջ հասցեին ասել՝ այրել, քառատել. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քամահրանքով է վերաբերվում իրեն այրելու, քառատելու վերաբերյալ կոչերին։ Այդ մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում՝ խոսելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ իրեն այրելու կոչի վերաբերյալ։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ լրագրող ժամանակից է սպառնալիքներ ստանում։ Նա հարց է ուղղել՝ արդյոք իրեն տղամա՞րդ է համարում նա, ով կարող է կնոջ հասցեին ասել՝ այրել, կախել, քառատել։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում