Քոչարյանը չի կարող՝ մեղադրյալ է, մնաց Սարգսյանը․ հարցեք՝ ուզո՞ւմ է լինել Արցախի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը, անդրադառնալով Արցախի ԱԱԾ-ի հայտարարությանը, որում նշվում էր, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կստանան պատասխան, ասել է, թե դրա հասցեատերերը բոլորն են, այդ թվում՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«Երբ որ ասվում է բոլորին, նշանակում է բոլորին՝ և՛ Բաբայանին, և՛ մյուսներին։ Իսկ ո՞վ է ասում, որ այնտեղ մնացած միավորումները պարզ են։ Այլ կուսակցությունների, թեկնածուների մասին էլ ենք լսելու, չէ՞: Ինչու ենք միայն կենտրոնանում նրա վրա։ Սամվել Բաբայանն առայժմ ոչ մի հակասահմանադրական քայլ չի արել։ Նախաձեռնել է ստորագրահավաք։ Հաջորդ խնդիրն է լինելու, թե ինչ ուղղություններ են դրան հետևելու։ Օրինակ, եթե փորձելու են ըստ օրենքի դիմել ԱԺ, բայց այդ օրը փորձեն իրավիճակը հունից հանել, բնականաբար իրենց էլ, մյուսներին էլ կվերաբերի։ Ա՛յ, սա խնդիր է լինելու»,- ասել է Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ Բաբայանի կողմնակիցների առաջարկությունը, եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաև Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ, ընտրությունների նախաշեմին կատարելը լի է ռիսկերով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news