Հարկադիր քիմիական ամորձատում․ Ուկրաինայի ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 11, 24News

1

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է «Ուկրաինայի որոշ օրենսդրական ակտերում մանկահասակ, սեռական հասունացման չհասած անչափահաս անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների համար պատասխանատվության խստացման փոփոխությունների մասին» որոշումը (№ 6449): ՈՒՆԻԱՆ-ը փոխանցում է, որ որոշմանը կողմ է քվեարկել ժողովրդական պատգամավորներից 247-ը:

Օրենքով Ուկրաինայի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների միջոցով խստացվում է անչափահաս անձանց բռնաբարության եւ այլասերման համար պատասխանատվությունը: Այսպես՝ ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված՝ 59 -1 «Հարկադիր քիմիական ամորձատում»: Ըստ այս հոդվածի՝ հարկադիր քիմիական ամորձատման պատիժն իրականացվում է դատապարտյալին հարկադիր հակաանդրոգեն դեղամիջոցներ ներարկելով, որը բաղկացած է քիմիական նյութերից, որոնց նպատակն է լիբիդոյի եւ սեքսուալ ակտիվության նվազեցումը: Նախատեսված է, որ հարկադիր քիմիական ամորձատումը նախատեսված չէ այն անձանց համար, որոնք հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկանը, եւ 65-ից մեծ անձանց համար:

Կառավարությանը հանձնարարվել է օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել անձանց հրապարակային ռեեստրի ստեղծումը, որոնք ազատազրկման են դատապարտվել հետեւյալ հոդվածներով՝ անչափահասի բռնաբարություն, ոչ բնական ճանապարհով սեռական կիրքը բռնությամբ բավարարել, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, սեռական հարաբերություն անձի հետ, որը սեռական հասունացման չի հասել, անչափահասների այլասերում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news